HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավորված զինծառայողները 500 հազար դրամ միանվագ աջակցություն կստանան

2020թ․ պատերազմի մասնակիցներն, որոնք ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում են ստացել և վիրավորումից հետո բուժհաստատություններում ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, պետության կողմից միանվագ 500 հազար դրամ աջակցություն կստանան։ Նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության նիստում։ Այս մասին հաղորդում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Աջակցությունը չի տրամադրվելու միայն 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց սոցիալական երաշխիքներն արդեն ամրագրված են օրենքով։ Աջակցության տրամադրման գործընթացը կներկայացվի հաջորդ շաբաթ»,- նշել է նախարարությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter