HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Սամսոնյան․ «Yerevan Today-ի լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է»

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձել է Yerevan Today կայքի լրագրող Սյուզի Բադոյանին Ազգային ժողովում չհավատարմագրելու հարցին։ Պատգամավորի գրառման մեջ ասվում է հետևյալը․

«Սույն թվականի հունվարի 26-ին ԱԺ աշխատակազմը արգելել է «Yerevan Today» լրատվամիջոցի լրագրողին մուտք գործել  Ազգային ժողով։ Լրագրող Սյուզի Բադոյանին տրամադրվել էր պատգամավորի գրությամբ անցաթուղթ վերջինիս հետ հարցազրույց իրականացնելու համար, որովհետև ԱԺ աշխատակազմը մերժել է հավատարմագրել լրագրողին «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ միջադեպից հետո։

Զանգվածային լրատվության մասին օրենքի համաձայն լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության եւ բազմակարծության սկզբունքների հիման վրա:

Արգելվում է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։ Ինչպես նաև՝ որեւէ մարմնում հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է լինեն նրանց աշխատանքին նպաստող եւ ոչ խտրական՝ ողջամտության սահմաններում:

Լրագրողների մասնագիտական գործունեությունը ունի նաև միջազգային իրավական  պաշտպանություն, որը պարտավորություններ է ստեղծում պետական կառույցների համար։

ԶԼՄ Օրենքի Հոդված 6-ը հստակ ամրագրում է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Նշեմ նաև, որ պետական մարմիններում լրագրողների հավատագրման կարգը  միայն տեխնիկական պահանջներ է ներկայացնում լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձին հավատարմագրելու համար և լրագրողներին մերժելու կամ հաստատելու որևէ չափանիշներ նշված չեն և չեն կարող լինել։

Հետևաբար լրատվամիջոցի կողմից ներկայացված լրագրողին չհավատարմագրելը ոչ իրավաչափ որոշում է և պետք է անվավեր ճանաչվի։Դիմում եմ ՀՀ ԱԺ նախագաh ՝ Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyanին՝ ապահովելու լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը և պաշտպանելու լրագրողների աշխատանքը պատգամավորների ապօրինի միջամտությունից և կամայականություններից՝ պայմանավորված վերջիններիս խտրական և քմահաճ վերաբերմունքով։

ԱԺ նախագահին դիմել եմ նաև գրավոր»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter