HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար՝ խանութի բեռնատար վերելակում. տուժել է աշխատակիցը

Ապրիլի 2-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի 8-րդ շենքում պոկվել է վերելակի մետաղաճոպանը, ինչի հետևանքով վերելակն ընկել է ցած: Նախնական տվյալներով՝ վերելակի մեջ գտնվում է մեկ մարդ:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Տեղում պարզվել է, որ «Շեն Դեկոր» խանութի բեռնատար վերելակով շինարարական լաստաններ բարձրացնելիս պատվանդանի դուրս մնացած հատվածը հպվել է վերելակի մուտքի վերին շրջանակին: Դրա հետևանքով լաստանը շրջվել է աշխատակից, 1986 թ. ծնված Տիգրան Աջոյանի ոտքին:

Փրկարարները սրունքի կոտրվածք ստացած Տ. Աջոյանին դուրս են բերել վերելակից: Տուժածը տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter