HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը՝ գործողությունների նախնական պլանով: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նախագիծը վերաբերում է վարչապետի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի»-ի 9-րդ և 10-րդ կետերին: 9-րդ կետը վերաբերում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը և դրա հետևանքների վերացմանը, իսկ 10-րդ կետը՝ տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը գործնականում յուրաքանչյուր շաբաթ ընդունում է տարբեր որոշումներ, որոնք կապված են նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզի» իրականացման հետ:

«Այսօր էլ կառավարության նիստում հերթական այդպիսի որոշումն ընդունեցինք: Մենք այսօր պիտի քննարկենք այն գործողությունների ծրագրի նախագիծը, որի միջոցով պետք է կարողանանք վերականգնել տնտեսական ակտիվության միջավայրը և ընդհանրապես տնտեսական նոր խնդիրներ ձևակերպենք մեր առաջ և լուծենք դրանք: Իհարկե, այսօր նախնական կքննարկենք և հույս ունեմ մեկ շաբաթվա քննարկման արդյունքում կհասցնենք ծրագիրը կառավարության նիստում արդեն որպես կառավարության որոշում արձանագրել, ամրագրել և անցնել դրա իրականացմանը»,- ասել է վարչապետը:

Ինչպես նշված է տարածված հաղորդագրությունում, ծրագիրը նախատեսում է թիրախային, նշանակալի և տեսանելի գործողություններ, որոնք միտված են լինելու տնտեսական ակտիվության խթանմանը: Ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայումս առկա մարտահրավերներն ու ծառացած խնդիրները:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել գործողությունների պլանով նախատեսվող միջոցառումներին և քայլերին, որոնց վերաբերյալ ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter