HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիխուանա՝ ավտոմեքենայից

Ապրիլի 2-ին ոստիկանության Երևանի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել երկու երիտասարդի:

Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է սրվակ՝ դեղնականաչավուն զանգվածով:

Ըստ երիտասարդներից մեկի հայտարարության՝ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, որը Նորագավիթի դաշտից հավաքել է 2011 թ. աշնանը իր օգտագործման համար:

«Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter