HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 3 աճյուն՝ Մարտունու եւ Ջրականի շրջաններից

Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:

Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններից: Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմական գործողությունների մասնակիցներ են:

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Ջրականի և Հադրութի շրջաններում:

Զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter