HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերիների հարցի շահարկումը խնդրահարույց է լինելու նաև Ադրբեջանի համար. ԱԳ նախարար

ԱԳ նախարար Արա Այվազյան ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ «Եռաբլուր» պանթեոնում, ուր այցելել էրՀայոց բանակի օրվա առթիվ։ Ստորեւ՝ նախարարի պատասխանները լրագրողների հարցերին։

Պարոն նախարար, երեկ Իրանի արտգործնախարարին ընդունեցիք. արտգործնախարարությունը համապատասխան հաղորդագրություն տարածեց։ Իրանի արտգործնախարարը նաև խոսեց նաև Նախիջանով երկաթգծի մասին՝ ասելով, որ դա հնարավորություններից մեկն է։ Այդ հարցը քննարկվել է, հաղորդակցական ուղիներից ի՞նչ մանրամասներ կարող եք ներկայացնել։

Ընդհանրապես խոսել ենք կոմունիկացիաների բացման վերաբերյալ, խոսել ենք` դրանց հնարավոր գործարկման պայմաններում ինչ մարտահրավերներ և հնարավորություններ են առաջանալու տարածաշրջանում, այդ իմաստով։ Որևէ կոնկրետ նախագիծ այս պահի դրությամբ հստակեցման առարկա չի:

Հաղորդակցական ուղիների առումով Թուրքիայի հետ, օրինակ, բանակցություններ վարվու՞մ են, Կարս-Գյումրի։

Ոչ այս պահին։

Պարոն Այվազյան, Դուք երեկ նշել էիք, որ մեր տարածաշրջանը առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների։ Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ ագրեսիայի արդյունքները կարող են հիմք դառնալ տևական խաղաղության համար։ Այսինքն, սա ի՞նչ է նշանակում, պարոն Այվազյան, խոսել հիմա փոխվստահության մթնլորտի մասին, միասին տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացումը հնարավոր չէ՞։

Սա նշանակում է, առաջինը, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ: Կա հիմնական առանցքային հարցը, որն Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին խոսել են նաև համանախագահ երկրները՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Վստահ եմ, որ Դուք տեղյակ եք:

Երկրորդ. որպեսզի խոսենք տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղության մասին, նախևառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ: Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում: Նախևառաջ՝ մեր գերիների ազատ արձակման հարցը: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակվի շահարկվել, ես վստահ եմ, որ այն լինելու է խնդրահարույց նաև Ադրբեջանի համար:

Մենք տեսնու՞մ ենք արդեն հեռանկարում այդ հարցի լուծման միտումներ:

Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Եթե մեր գծով ուշադիր հետևել եք, միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում:

Պարոն Այվազյան, եռանախագահողները, նաև Ռուսաստանը՝ որպես հայտարարության համահեղինակ և նախաձեռնող կողմ, կարգավիճակի ժամկետների հետ կապված որևիցե հստակեցում չեն մտցնում. ասում են՝ պետք է դեռ քննարկվի այդ հարցը։ Մենք կարո՞ղ ենք տեսնել, որ Արցախի կարգավիճակի հարցը բանակցային սեղանին, այնուամենայնիվ, դրվելու է։ Ե՞րբ կարող ենք ակնկալել այդ հարցով ձեռքբերումներ։

Ես վստահ եմ, որ Դուք հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, որտեղ նշվում է, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն։ Առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն է։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մենք մոտ ժամանակներս իրենց հետ կկապվենք և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան։

Ե՞րբ են այցելելու։

Դրա մասին մենք հավելյալ, ըստ ընդունված կարգի, կտեղեկացնենք։

Իսկ եթե հաղթող կողմը հայտարարում է, որ հարցը փակված է...

Երեկ ես հատուկ ընդգծեցի, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարածաշրջանը չպետք է ունենա «հաղթողներ և պարտվողներ»։

Հայաստանի համար դա կարմիր գի՞ծ է։

Կարծում եմ, որ բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter