HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի վերելակը մեկ ամիս է չի աշխատում. բնակիչները բաց նամակով դիմել են քաղաքապետին

Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի վերելակը արդեն մեկ ամիս է չի աշխատում։ Բնակիչները «Հետքի» խմբագրության միջոցով բաց նամակ են հղել Հայկ Մարությանին։

«Հարգելի պարոն Մարության

Ձեզ են դիմում Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։

Այսօր էլ շենքում բազմաթիվ վաստակաշատ, թեև արդեն ծեր, մարդիկ են բնակվում, որոնցից շատերն արդեն մեկ ամիս է զրկված են տնից դուրս գալու տարրական հնարավորությունից, քանի որ 9 հարկանի շենքի վերելակն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում, իսկ քաղաքապետարանի կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրա վերագործարկման ուղղությամբ։

Խնդրում ենք ձեր անմիջական աջակցությունը՝ խնդրի լուծման հարցում։

Հարգանքով՝

Օրբելի 63/1 շենքի բնակիչներ»,-ասված է խմբագրության ստացած բաց նամակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter