HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային հեռուստատեսությունը կտրամադրի 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի եթերաժամ

Երեկ գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը:

Համաձայն այդ կարգի՝ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և (կամ) հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:

ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 18.00-ից, իսկ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է ժամը 13:30-ից և ժամը 21:40-ից:

Հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար և մինչև 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

ա) 2012թ. ապրիլի 8-ից մինչև 2012թ. ապրիլի 22-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով.

բ) 2012թ. ապրիլի 23-ից մինչև 2012թ. ապրիլի 28-ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով.

գ) 2012թ. ապրիլի 29-ից մինչև 2012թ. մայիսի 4-ը ներառյալ՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։

Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝

ա) 2012թ. ապրիլի 8-ից մինչև 2012թ. ապրիլի 25-ը ներառյալ՝ օրական երկու անգամ' 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով.

բ) 2012թ. ապրիլի 26-ից մինչև ապրիլի 28-ը ներառյալ՝ օրական երկու անգամ' 2-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով.

գ) 2012թ. ապրիլի 29-ից մինչև 2012թ. մայիսի 4-ը ներառյալ՝ օրական երկու անգամ' 3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով։

Նիստի ընթացքում ՀՀ ԿԸՀ-ն սահմանել է նաև ԱԺ մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter