
Վահան Բադասյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն
Ազատամարտիկ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Այդ մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում Բադասայանն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Լրագրողի հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, Բադասյանը պատասխանել է, թե ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։
«Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք... այո, նաև զենքի միջոցով... այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- հայտարարել է Վահան Բադասյանն ու նաև նշել, որ ինքը պատրաստ է դա անել։
ԱԱԾ լրատվական ծառայությունից Բադասյանի կարգավիճակի վերաբերյալ մանրամասներ պարզել մենք չենք կարողացել․ լրատվականից հեռախոսազանգերի չեն պատասխանում։ Այս պահին մանրամասներ չի հայտնում նաև Դատախազությունը։
Մեկնաբանել