HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովա. «ՄԱԿ-ը Բաքվի և Երևանի հետ համաձայնեցնում է Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելության ուղարկումը»

ՄԱԿ-ի կառույցները շարունակում են Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնեցնել համալիր գնահատման առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին հինգշաբթի՝ հունվարի 28-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Մենք օգտակար ենք համարում միջազգային պրոֆիլային կառույցների միացումը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է ԿԽՄԿ-ն։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին, ապա ՄԱԿ-ի ղեկավար կազմը կապի մեջ է ադրբեջանական ու հայկական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելության ուղարկման գործընթացը»,- նշել է Զախարովան։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն աջակցում է ՄԱԿ-ի փոխգործակցությանը Բաքվի և Երևանի հետ՝ հումանիտար օգնության տրամադրման բոլոր հարցերում։

Զախարովան նաև նշել է, որ նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց Արցախ։ Ժամկետները դեռևս հստակեցվում են։ «Իրավամբ, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց։ Դեռևս հստակ չեն այդ այցի ժամկետները։ Մանրամասները ներկայումս համաձայնեցվում են շահագրգիռ բոլոր կողմերի հետ»,- հավելել է նա։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter