HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միխայիլ Միշուստին. «Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ-ից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները»

Ռուսաստանը կատարելագործում է ԵԱՏՄ երկրներից ժամանող ներգաղթյալների նույնականացման կանոնները։ Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Կկատարելագործվի ներգաղթյալների նույնականացման համակարգը, որոնց մուտքի համար չի պահանջվում այցագիր։ Բոլոր նրանք, որոնք նախատեսում են Ռուսաստանում մնալ ավելի քան 3 ամիս, պետք է անցնեն պարտադիր բժշկական հետազոտություն։ Այսօր դա պարտադիր պայման է՝ հաշվի առնելով կորոնավիրուսի և մյուս վտանգավոր վիրուսների տարածման վտանգը»,- հայտարարել է Միշուստինը։ 

ՌԴ վարչապետը նշել է, որ 2020 թվականին Ռուսաստանի տարածքում գտնվել է ԵԱՏՄ երկրների ավելի քան 2,5 միլիոն քաղաքացի։ 

Դեռ 2020 թվականի հոկտեմբերի վերջին Միշուստինը հայտարարել էր, որ ներգաղթյալների աշխատանքի տեղավորման բջջային հավելվածը 2021 թվականին կգործարկվի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքում։ Այդ կերպ ՌԴ իշխանությունները հույս ունեն Ռուսաստանում աշխատանքի ներգրավել Միության անդամ երկրների առավելագույն թվով ռուսալեզու քաղաքացիների։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2020 թվականին գործարկել էր մասնակից երկրների տարածքում աշխատանքի որոնման պաշտոնական կայք էջը, որը կոչվում է «Աշխատանք առանց սահմանների»։ Ինչպես նշել է կազմակերպության մամլո ծառայությունը, ծրագիրը կդառնա աշխատանքի ապահովման և զբաղվածության միասնական թվային էկոհամակարգի բաղադրիչ։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

Լուսանկարը՝ РИА Новости / Дмитрий Астахов

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter