HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանության նախարարություն

Հունվարի 28-ին, Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է պաշտպանության նախարարություն, հանդիպել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի պաշտոնական կայքը։

Հաղորդագրության համաձայն՝ դեսպանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին Բանակի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ, կարևորել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական մակարդակը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter