HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը ներառվել է ՆԱՏՕ-ի հիմնական մարտահրավերների թվում

Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները ներառվել են առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ի հիմնական մարտահրավերների ցանկում, որոնք թվարկվել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կողմից։ Այդ մասին նշվում է հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական հանձնաժողովի նախագահ Ստյուարտ Պիչի հայտարարության մեջ, որը տեղադրվել է հունվարի 27-ին՝ կազմակերպության պաշտոնական կայք էջում։ 

Պիչի խոսքերով՝ Ստոլտենբերգը դիմել է կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարներին և «կիսվել միջազգային անվտանգության հետ կապված իր հայացքներով և տեսակետներով»։ «Գլխավոր քարտուղարը կոչ է արել դաշնակիցներին շարունակել մեծացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը, ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներ մեջ և ապահովել մեր զինված ուժերի պատրաստականությունը՝ դիմակայելու այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, ահաբեկչությունը և Չինաստանի վերելքի հետ կապված ռիսկերը»,- նշվում է նրա հայտարարության մեջ։ Պիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ամենահաջող ռազմական միավորումն է, որն ընդունակ է ադապտացվելու առկա իրավիճակներին։

Վերջին տարիները ՆԱՏՕ-ի համար այնքան էլ միանշանակ չեն եղել։ Պատճառը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ առկա հարաբերություններն էին։ ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Լլոյդ Օսթինը, Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ, վստահեցրել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ՆԱՏՕ-ի արժեքներին։ Իր հերթին Ստոլտենբերգն այդ երկխոսությունն անվանել է «արժեքների մասին հիանալի զրույց», որը կիսում են երկու կողմերը։

Լուսանկարը՝ REUTERS/Ints Kalnins

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter