HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել, այս պահին գտնվում է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արմեն Գալստյանը։ Պաշտպանը նշեց, որ ի սկզբանե Ղազարյանը բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, ապա՝ տեղափոխվել Երևանի քննչական վարչություն, արդեն երեք ժամը լրացել է, ինչ նա անազատության մեջ է, սակայն ազատ չի արձակվում։ Փաստաբանն ասաց, որ Ղազարյանն այս պահին որևէ գործով որևէ  կարգավիճակ չունի։

Նշենք, որ այսօր իշխանության հրաժարականի և ժամանակավոր կառավարություն ձևավորելու պահանջով հանրահավաք է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում, որի ընթացքում երկու տասնյակից ավելի անձ է բերման ենթարկվել։ Հանրահավաքի վայրից բերման է ենթարկվել նաև Էդգար Ղազարյանը, սակայն այս պահին մեզ հայտնի չէ՝ վերջինս ի՞նչ հանգամանքներում և ինչո՞ւ է եղել այն տարածքում, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնելիս եղել։

Լուսանկարում՝ Էդգար Ղազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter