HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանի արագ արձագանքման խումբն առանձնազրույցներ է ունեցել Հանրապետության հրապարակից բերման ենթարկված և ձերբակալված անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` արագ արձագանքման խումբը 2021թ. հունվարի 28-ին տեսակցել է Հանրապետության հրապարակից նույն օրը բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Պաշտպանի գրասենյակաի տարածած հաղորդագրության համաձայանէ աշխատակազմն իրականացրել է նաև տեղի ունեցած  հավաքի դիտարկում: 

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների կամ ձերբակալվածների հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Այցի արդյունքները կամփոփվեն և նախաձեռնված ընթացակարգի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, այդ թվում` գրավոր ընթացակարգով նրանց մի մասի կամ փաստաբանների բողոքների հիման վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter