HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կայացել է Լավրով-Բայրամով հեռախոսազրույց

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ՝ հունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Արցախի շուրջ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում փոխգործակցության հարցերը։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Արտաքին գերատեսչական մարմինների ղեկավարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության և արտաքին գերատեսչական մարմինների փոխգործակցության արդիական հարցերը, այդ թվում ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրել էին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարություն։ Իսկ արդեն 2021 թվականի հունվարի 11-ին Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում տնտեսական և երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակմամբ։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter