HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նորվեգիայի կենսաթոշակային հիմնադրամը հրաժարվել է նավթային և գազային ոլորտներում ներդրումներից

Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը վաճառել է իր բոլոր բաժնետոմսերը, որոնք կապված են նավթի և գազի հետ։ Այդ մասին գրում է Yahoo News-ը։ Այդպիսի որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ 2020 թվականի արդյունքներով նավթագազային ընկերությունների բաժնետոմսերը հիմնադրամին բերել են 10 միլիարդ դոլարի կորուստ։ Ընդորում, գումարային առումով, բոլոր բաժնետոմսերի հաշվին, հիմնադրամն աշխատել է 122 միլիարդ դոլար, ինչը դարձել է հիմնադրամի պատմության երկրորդ ամենախոշոր արդյունքը։ Եկամուտների ավելացման մեջ ամենամեծ բաժինը հասել է բարձրտեխնոլոգիական ընկերություններին, որոնց բաժնետոմսերը թանկացել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Հիմնադրամի ղեկավար կազմը դեռ մի քանի տարի առաջ հայտարարել էր, որ Նորվեգիայի կենսաթոշակային հիմնադրամը մտադիր է հրաժարվել նավթային և գազային ընկերություններում ներդրումներ կատարելուց՝ նշելով, որ առաջիկայում այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացումը կբերի այս ոլորտներում անկման։

Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամն աշխարհի խոշորագույն ինքնավար հիմնադրամն է։ Այն հիմնադրվել է 1990 թվականին, որպեսզի ներդնի նավթի արդյունահանումից ստացվող գերշահույթը՝ երկրի գալիք սերունդների բարեկեցիկ կյանքի ապահովման համար։ Հիմնադրամի ակտիվների արժեքը հասնում է 1,3 տրիլիոն դոլարի, ինչը կազմում միջազգային ֆոնդային շուկայի մոտ 1,5 %-ը։

Լուսանկարը՝ ft.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter