HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Քննարկվել են Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի ընթացքը և համագործակցության հեռանկարները: 

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նշել է, որ կոմիտեն մշտապես համագործակցել է Հայաստանում ներկայացված միջազգային կազմակերպությունների հետ այն ոլորտներում, որտեղ եղել է բարեփոխումների և նորարարական մոտեցումների անհրաժեշտություն: Նա վստահեցրել է, որ ինչպես տվյալ ծրագրի շրջանակում, այնպես էլ հետագայում Պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է ակտիվ համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման նպատակով:

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչ, տիկին Բեղանժեղ Կալամանը նույնպես կարևորել է ՊԵԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը և գոհունակություն է հայտնել ծրագրի ընթացիկ աշխատանքներից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter