HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա (թարմացված)

Թարմացված 23:22

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 243 ավտոմեքենա և 82 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

33 փրկարար ծառայողներ տվյալ պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ։

Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։

17:44

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

ժամը 15։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա: 

Փրկարարների կողմից տվյալ պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter