HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Հունվարի 30-ին, ժամը 11։05-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes С» (վարորդ՝ Հ Ս, ծնված 1946 թ.), «ԳԱԶել» (վարորդ՝ Վ Ս, ծնված 1947 թ.) և մեկ այլ «Mercedes С» (վարորդ՝ Ռ Մ, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Ա Թ-ն (ծնված 1950 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևոր Է Թ-ն (ծնված 1985 թ.) տեղում մահացել է։

Վարորդները և ուղևորներ Զ Ս-ն (ծնված 1950 թ.) և Լ Ս-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter