HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան, Չեխիան և Գերմանիան սահմանափակել են օտարերկրացիների մուտքը

Եվրոպական մի քանի երկրների իշխանություններ խստացրել են օտարերկրացիների մուտքն իրենց տարածք, որպեսզի նվազեցնեն նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման տեմպերը։ Այդ մասին գրում է Meduza-ն՝ հղում անելով «Reuters» գործակալությանը։ 

Հունվարի 31-ից կգործի Ֆրանսիան օտարերկրացիների մուտքի արգելքը։ Բացառություն կկազմեն միայն ԵՄ անդամ երկրները, իսկ այլ երկրներից ժամանման դեպքում՝ միայն անհետաձգելի դեպքերը։ Եվրամիության երկրներից Ֆրանսիա ժամանելու համար քաղաքացիները ստիպված կլինեն ներկայացնել COVID-19-ի թեստ։ Բացառությունը կտարածվի միայն Ֆրանսիայի սահմաններին հարակից շրջաններում բնակվողների և բեռնատարների վարորդների վրա։ Ֆրանսիական իշխանությունները կարծում են, որ այդպիսի սահմանափակումները հնարավորություն կտան խուսափել երկրում նոր լոքդաունից։

Գերմանիան հունվարի 30-փետրվարի 17-ը արգելել է իր երկիր Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Իռլանդիայից, Բրազիլիայից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանումը։ Բացառությունը կտարածվի միայն այդ երկրներից ժամանող Գերմանիայի քաղաքացիների համար, ինչպես նաև նրանց, որոնք ունեն գերմանական մշտական կացության քարտ։

Չեխիան ևս հունվարի 30-ից արգելել է իր տարածք օտարերկրացիների մուտքը, բացառությամբ նրանց, որոնք Չեխիա են ժամանում աշխատանքի, ուսման, բուժման կամ էլ ընտանեկան հարցերով։ Նրանք ստիպված կլինեն ներկայացնել կորոնավիրուսի բացասական թեստի պատասխան։

Վերջին տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 102 միլիոն 769 հազար դեպք։ Ապաքինվել է շուրջ 74 միլիոն 475 հազար մարդ, մահացել՝ մոտ 2 միլիոն 219 հազարը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter