HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջոն Սալիվան. «Ղարաբաղի, Լիբիայի և ԿԺԴՀ հարցերում ԱՄՆ-ն համագործակցում է Ռուսաստանի հետ»

Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում ԱՄՆ-ն համագործակցում է Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։ 

Նրա խոսքերով՝ վերջերս իր ֆրանսիացի կոլեգայի հետ մասնակցել է ՌԴ ԱԳՆ-ում կազմակերպված ճեպազրույցի։ «ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներ են։ Ճեպազրույցի ժամանակ մեզ տեղեկացրեցին Լեռնային Ղարաբաղում ծավալված իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դադարեցված հակամարտության մասին։ Սա այն ոլորտներից մեկն է, որտեղ Միացյալ Նահանգները փոխգործակցում է Ռուսաստանի կառավարության հետ և այս դեպքում Ֆրանսիայի կառավարության հետ, որպես Մինսկի խմբի համանախագահներ, մենք ցանկանում ենք շարունակել մեր փոխգործակցությունը այդ հարցրերում»,- նշել է Սալիվանը։ 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համագործակցում են նաև Լիբիայի հարցում։ «Այսպես, իմ գործընկերը՝ Լիբիայում ԱՄՆ դեսպանը, ժամանել էր Մոսկվա, եթե չեմ սխալվում, նոյեմբերին՝ ԱԳՆ փորձագետների հետ հանդիպման համար, որտեղ քննարկվել է Լիբիան, ինչպես նաև, քաղաքական երկխոսության միջոցով, այդ երկրում առկա խնդիրների կարգավորման հիմնահարցերը»,- ընդգծել է Սալիվանը։

Նա հավելել է, որ կան աշխարհաքաղաքական հարցեր, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն տարաձայնություններ։ «Օրինակ՝ Ուկրաինան, սակայն անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը։ Այն չորս տարիների ընթացքում, երբ ես աշխատանքներին մասնակցել եմ պետքարտուղարի տեղակալի և Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոններում, որոշ հարցերի պարագայում, մենք չեն կարողացել հասնել էական առաջընթացի, սակայն մենք շարունակում ենք այդ հարցերը քննարկել ռուսական կառավարության ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև, ես այստեղ կանգ կառնեմ, Հյուսիսային Կորեայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերում»,- եզրափակել է Սալիվանը։

Լուսանկարը՝ Nicholas Kamm / AFP / Getty Images file

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter