HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձնաբքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը

ԱԻՆ տեղեկացնում է, որ այսօր կեսօրից Սյունիքի տարածաշրջանում սկսված ուժեղ ձնաբուքը Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով շարունակվելու է մինչև հունվարի 31-ի երեկո։

Բքի հետևանքով Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը փակ է լինելու։

ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ուժերը զինվորական համապատասխան ստորաբաժանման, մարզպետարանի, ճանապարհային ոստիկանության և ՏԻՄ կառույցների հետ աշխատանքներ են տանում արգելափակումից տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին համապատասխան օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։

Այս պահին արգելափակումից դուրս է բերվել 243 տրանսպորտային միջոց և 82 քաղաքացու ցուցաբերվել համապատասխան օգնություն։

ԱԻՆ հորդորում է խուսափել երթևեկել նշված ճանապարհահատվածով և չստեղծել լրացուցիչ դժվարություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter