HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուլղարիան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ և բուլղար ժողովուրդների միջև պատմական խոր արմատներ ունեցող ջերմ, բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու համար:

Բուլղարիայի վարչապետը նշել է, որ այցի օրերին ՀՀ վարչապետի և կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ քննարկել է համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր տնտեսության, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, որտեղ, ըստ Բոյկո Բորիսովի, գործակցության զգալի ներուժ կա:

Բոյկո Բորիսովը վստահեցրել է, որ Բուլղարիան պատրաստակամ է եվրաինտեգրման ճանապարհին աջակցելու և իր փորձով օգտակար լինելու Հայաստանին:

Սերժ Սարգսյանը և Բոյկո Բորիսովն անդրադարձել են նաև բուլղարահայ համայնքին՝ երկուստեք կարևորելով դրա մեծ դերը հայ-բուլղարական երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter