HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա

Հունվարի 31-ի դրությամբ ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման աշխատանքներին մասնակցում են 33 փրկարար ծառայող։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 298 ավտոմեքենա և 94 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Փրկարարական աշխատանքներին մասնակցել են 33 փրկարար ծառայող, ՊՆ N զորամասի թվով 3 տեխնիկա և ՃՈ 4 կարգախումբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter