Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղու Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է
Արցախի արտակարգ իրավիճակի պետական ծառայությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:
Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղու Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է:
Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը:
Բոլոր ուղղություններում կատարվում են աղցանման և ձնամաքրման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել