«Լուիջի Մալերբա» միջազգային գրական մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք
2012 թ. հոկտեմբերին Իտալիայի Բերսետո քաղաքում կկայանա «Լուիջի Մալերբա» ամենամյա միջազգային գրական մրցանակաբաշխությունը: Մրցանակը շնորհվում է իտալերենով գրված վիպակների, կարճ պատմվածքների հավաքածուների և սցենարների համար:
Մրցանակը հանձնում է «Սովորիր լինել ազատ» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցությամբ Իտալիայի արտաքին գործերի, մշակույթի, կրթության նախարարությունների, Էմիլիա-Ռոմանիա շրջանի, նաև Պարմայի նահանգի և Բերսետոյի քաղաքապետարանի:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր անձինք: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված է սցենարներին:
Դիմորդները պետք է մինչև ս. թ. հուլիսի 25-ն իրենց ստեղծագործությունները, ինքնակենսագրականը և հեղինակային իրավունքի վերաբերյալ ձևաթուղթն ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեով:
Աշխատանքները՝ 7 տպագիր օրինակով, նաև հեղինակային իրավունքի վերաբերյալ տպագրված և ստորագրված ձևաթղթի և ինքնակենսագրականի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հետևյալ հասցեով. LTBF-Premio Luigi Malerba, Via del Governo Vecchio 3, 00186 ROMA, Italy:
«Հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ www.festivaldelleidentità.it կայքէջից: Խնդրում ենք մասնակցելու որոշման մասին տեղեկացնել ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչությանը 52-19-72 հեռախոսահամարով»,- հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել