HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են Արցախի ԱԺ նախագահի՝ Հայաստան այցելության աշխատանքները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ փետրվարի 1-ին ամփոփվել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցերը՝ ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ:

Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ եղավ օպերատիվ շտաբի  կազմակերպչական հարցերին  և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ (հողի հարկի, գույքի հարկի մասին և այլ հարցեր):

«Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ  փետրվար ամսվա ընթացքում, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային ժողովի կողմից  կներկայացվի ԱՀ կառավարությանը՝ ընդունելու համապատասխան որոշումներ: Կառավարությունը առավելապես հետամուտ կլինի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող որոշումների հանդեպ»,- իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի  աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանն ներկայացրել է շտաբում իրականացվող աշխատանքերը և արդրադարձել  շտաբի  կողմից իրականացվելիք նախաձեռնություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter