HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չկա նաեւ թռիչք». Մխիթար Հայրապետյան

«44-օրյա պատերազմը մեզ խորապես մտորելու, բայց նաեւ անհապաղ գործողությունների մղեց, եւ դրանով է պայմանավորված որոշումը՝ անցկացնել լսումներ ՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով»»,- խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
Ըստ նրա՝ ապագա անվտանգության համակարգում շատ կարեւոր է գիտության դերը, եւ պետք է գույքագրել համահայկական գիտական ներուժը, դրա պոտենցյալը, հասկանալու՝ ինչպես են այն օգտագործելու։ Հայրապետյանի խոսքով՝ գիտությունը հիմքն է անվտանգության, տնտեսության, առողջապահության, եւ չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է առանց գիտական հենքի ապահովել զարգացում։ «Այսօր բոլորիս խնդիրն է գտնել այն լուծումները որոնք հնարավորություն կտան ապագայում, հեռանկարում ունենալ ապահով, անվտանգ պետություն։ Տարածաշրջանում ամենաանվտանգ երկրներից մեկը, որի նկատմամբ առհասարակ ոտնձգություն իրականացնելու պարագայում Հայաստանը կլինի ամենավերջին պետությունը, որ որեւէ մեկը նման դրսեւորումներով հանդես կգա, սակայն դրան հասնելու համար ունենք բազմաթիվ անելիքներ, պետք է որոշումներ կայացնենք ապագայի համար», - նշեց Մխիթար Հայրապետյանը։

Նա անդրադարձավ նաեւ բանակի արդիականացմանը, նշեց, որ պետք է հասկանալ՝ ինչպես աշխատել ապագայում։

«Մենք պետք է երազենք, եթե չկա երազանք, չկա նաեւ թռիչք։ Աշխարհում խոսում են 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակների մասին: Առանձին ոլորտներում մենք պետք է լինենք ամբիցիոզ ու չվախենանք մեր սեփական երազանքներից, շարունակենք հավատալ, գործենք ըստ այդմ: Միայն այդ ճանապարհով է, որ կկարողանանք բանակն արդիականացնել: Բանակի արդիականացումը, բանակի ինտելեկտուալացումը, մեքենայացումն այլընտրանք չունի»,- նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով՝ պետք է նաեւ հասկանալ, որն է լինելու փորձագիտական ընկերությունների դերը նոր տեսակի զինատեսակների ձեռքբերման գործում, ինչպես պետք է աշխատել պետության հետ եւ ինչ եզրակացություն պետք է տան այդ ընկերությունները՝ պետության նոր ձեռքբերելիք զինատեսակների մասին։

Ըստ Հայրապետյանի՝ պետք է լսել ոլորտի մասնագետների կարծիքը, դիրքորոշումը եւ դրա հիման վրա անել հետեւություններ եւ քայլեր։

Մեկնաբանություններ (3)

fred yaghooti
all armenians almost all in canada and united states of america want pashinyan to resign we want him out we will not support this weak pm time for him its finished timeout just getout
HAGOP
WHAT A GENIUS!!!!!!!!!! WHY DID WE NOT THINK OF THIS???????? MODERNIZE THE ARMY!!!!!!!!!!!! WOW!!!!!!!!!! SO HAPPY THIS GENIUS IS MEMBER OF PARLAMENT!!!!!!!!!!!!!!!!!!
any
he is right, the army is not up to date .But BEFORE , an other changing must happen : the SPIRITUEL condition of the folk . It' NOT TRUE you are christians !! you have a dead , ocult religion , worse than the pharisees . No relation with God through Jesus-Christ , no fear of God , uneducated in moral, ethic and scoolish/professional domain. The education of the little children ,mostly the boys , is very deficient even inexistant .Result : lack of will, disciplin, character, empathy morality, honnour ; the first thing you do, when you build a house is to surround the plot with a HIGH WALL, because most are thieves... I met soo many women , left alone with the children ,while husband/father is fornicating with bitches abroad and family is starving ... the war-desaster is a punishment . Without turning to Jesus-Christ , Armenians will not survive . THE ennemy is too strong . READ the Holy Bible and you will discover the origine and solution of your problems. BIBLE , Psalm 1 / Ps 16,11 / Ps 46,2 / Neh 8,10 / Joel 3,5/ Amos 5,4// John 3,3... + 11,25/ 2.Cor 5,20 / Rev. 21,5 etc no peace with God, no salvation = no success against satan I'm quite sure , you never heard this , how sad I pray , Armenians may wake up , repent and become safe , spiritually and physically .. with love

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter