Ընթերցողների հարցերին պատասխանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը
Ապրիլի 8-ից՝ նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին զուգընթաց, «Հետքը» նախաձեռնում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների օնլայն «հանդիպումներ» ընթերցողների հետ: Կայքի ընթերցողները կարող են իրենց հուզող հարցերն ուղղել մեր հյուրին՝ դրանք թողնելով մեկնաբանությունների դաշտում, եւ պատախաններն ընթերցել օրեր անց: Հյուրերի ընտրությունը կատարելու է խմբագրությունը՝ հաշվի առնելով նաեւ ընթերցողների ցանկությունները:
«Հետքի» առաջին հյուրը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է:
Կենսագրական տվյալներ
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ
Արթուր Վահանի Բաղդասարյանը ծնվել է 1968 թ. նոյեմբերի 8-ին Երևանում:
1985 թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: Նույն տարում էլ ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1992թ.:
1988-1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում: Բուհական ուսմանը զուգընթաց` 1989-1993 թթ. աշխատել է երիտասարդական «Ավանգարդ» թերթում` իր գործունեությունն սկսելով որպես թղթակից, ապա դարձել է բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ:
Դառնալով Շենգավիթի շրջանային խորհրդի պատգամավոր, 1993 թ. ընտրվել է շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:
1995 թ. հուլիսի 5-ին Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
1994-1997 թթ. սովորել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայում` ստանալով գերազանցության դիպլոմ:
1995 թ. սեպտեմբերին ընտրվել է Հայաստանի Իրավագետների և քաղաքագետների միության նախագահ:
1998 թ. մարտին ընտրվել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1998 թ. հունիսին ընտրվել է իր իսկ հիմնադրած «Օրինաց երկիր» քաղաքական կուսակցության նախագահ և անընդմեջ ղեկավարում է կուսակցությունը:
1998-ին հիմնադրել է «Օրինաց երկիր» կուսակցության համանուն պաշտոնաթերթը:
1999 թ. մայիսի 30-ին Շենգավիթի թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: ԱԺ-ում ձևավորել է «Օրինաց երկիր» խմբակցությունը, որի ղեկավար է ընտրվել 1999թ. սեպտեմբերին:
2001-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
2003 թ. մայիսի 25-ին գլխավորելով «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը՝ ընտրվել է երրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2003 թ. հունիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի նախագահ:
2005 թ. նոյեմբերին դարձել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահ:
2006 թ. մայիսի 29-ին հրաժարական է տվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:
2007 թ. փետրվարին ընտրվել է Կովկաս-Կասպյան միջազգային հանձնաժողովի համանախագահ:
2007 թ. մայիսի 12-ին «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր և գլխավորել ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունը:
2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու:
2008 թ. մայիսի 4-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Ձեր հարցերը կարող եք ուղղել այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել