Գարիկ Սարգսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է Գարիկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գարիկ Սարգսյանը նշանակվեց Արարատի մարզպետ, իսկ Նարեկ Բաբայանը՝ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ։
2020 թվականի դեկտեմբերի 9-ին Գարիկ Սարգսյանը հայտարարեց Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել