HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում կանցկացվեն վարպետության դասեր՝ արվեստի տարբեր մասնագիտությունների գծով

2012 թ. ՀՀ մարզերի հենակետային դպրոցներում մշակույթի նախարարության աջակցությամբ կկազմակերպվեն վարպետության դասեր արվեստի տարբեր մասնագիտությունների գծով: 2012 թ. 1-ին կիսամյակում հանրապետութայն առաջատար մասնագետները կայցելեն Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզեր և Արցախ, իսկ 2-րդ կիսամյակում՝ Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզեր:

Սկսած 2007 թ.-ից՝ մշակույթի նախարարության աջակցությամբ մարզերում կազմակերպվում են վարպետության դասեր արվեստի տարբեր մասնագիտությունների գծով, որոնց մասնագիտական ուղղվածությունը ձևավորվում է մարզերից ստացված հայտերի հիման վրա:

Վերջին 10-15 տարվա ընթացքում վերացել էր անմիջական շփումը մայրաքաղաքի լավագույն մասնագետների ու մարզային, համայնքային երաժշտական դպրոցների ուսուցիչների միջև: Դեռևս 2007 թ. երաժշտական տարբեր միջոցառումների՝ մրցույթների, փառատոների, մարզային համերգների ընթացքում բացահայտվել էին մասնագիտական բազմաթիվ թերացումներ հատկապես ՀՀ մարզերից ու համայնքներից ժամանած մասնակիցների մոտ: Այդ թերացումները շատ դեպքերում արդյունք էին ուսուցչի կիրառած ուսուցման և մեկնաբանման սխալ մեթոդիկայի:

Մարզերի ու համայնքների երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում դասավանդման որակի որոշակի անկումը կանխելու նպատակով մշակույթի նախարարությունը նախաձեռնեց փորձի փոխանակման, վերապատրաստական աշխատանքների կազմակերպման համապատասխան քայլեր:

Վարպետության դասերի ծրագրավորված կազմակերպումը համագործակցության կամուրջ է հանրապետությունում կատարողական արվեստի և մանկավարժական մեծ փորձառություն ունեցող մասնագետների ու մարզերի դպրոցների մանկավարժների միջև, անհրաժեշտ գիտելիքների, աշխատանքային փորձի ու մասնագիտական հնարքների կենդանի փոխանցում:

Մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ 2008-2011 թթ. ընթացքում «Վարպետության դասեր» ծրագրում ընդգրկվել է 1570 աշակերտ և 1730 մանկավարժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter