5-րդ զորամիավորումում կապի վարժանքներ են անցկացվել
Մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Սահմանված ժամկետներում բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, իրականացվել են ներդաշնակ գործողություններ, ստուգվել է կապի արդյունավետությունը։ «Վարժանքներին ներգրավված անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն»,-ասված է ՊՆ մամուլի հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել