HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դմիտրի Մեդվեդև. «Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ»

Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, քանի որ այդպիսին է տարածաշրջանի իրականությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Թուրքիան մեր հարևանն ու շատ կարևոր գործընկերն է։ Եվ շատ մոտ երկիր է Ադրբեջանին։ Այդ գործոնը չի կարելի հաշվի չառնել»,- Մեդվեդևն ասել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ պատասխանելով արցախյան հակամարտության գործընթացում Թուրքիայի ունեցած դերի վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Անկարայի միջև առկա է արդյունավետ երկխոսություն, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են այդ թեմայով, ինչպես նաև ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության ռուս-թուրքական միացյալ մոնիթորինգային կենտրոն։ Վերջինս իր գործունեությունը սկսել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ Ադրբեջանի Քիյամադդինլի բնակավայրի մոտակայքում։ «Սա նույնպես ընդհանուր կայունության տարր է։ Բայց ես դա չէի գնահատի որպես ինչ-որ երկարաժամկետ քաղաքականության տարր կամ այստեղ կառուցի դավադրապաշտական տեսություններից մեկը։ Պարզապես մենք պարտավոր ենք հաշվի առնել այն իրողությունները, որոնք առկա են մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի գործընկերների հետ»,- նշել է Մեդվեդևը։

Մեդվեդևը հավելել է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշված չէ, սակայն այն չի կարելի հիմա քննարկել։ Ըստ ՌԴ նախկին նախագահի՝ այդ հարցը պետք է թողնել ապագային։ Նա նշել է, որ իր նախագահության տարիներին մեծ ջանքեր է գործադրել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում։ «Իմ կարծիքով՝ այսօր բոլորին միանգամայն ակնհայտ է, որ կարգավիճակի հարցը իսկապես լուծված չէ, բայց այն հիմա չի կարելի քննարկել... Հիմա դա հնարավոր չէ անել։ Առավել ևս, որ կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում քննարկումներ են ընթանում»,- նշել է Մեդվեդևը։

Ապա հիշեցրել է, որ Հայաստանը եւս չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ «Այդ մասին, չգիտես ինչու, մոռանում են, բայց իրականում դա հենց այդպես է։ Այդ իսկ պատճառով կարգավիճակի մասին հարցն ավելի լավ է թողնել ապագային»,- եզրափակել է Մեդվեդևը։

Լուսանկարը՝ РИА Новости / Екатерина Штукина

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter