
Կարսում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները
Կարսում մեկնարկել են «Ձմեռ-2021» անվանումը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ «Զորավարժությունների սցենարով իրականացվում է հակառակորդի ականանետային ստորաբաժանումների հայտնաբերում և ոչնչացում»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Զորավարժությունները կավարտվեն փետրվարի 12-ին։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Ադրբեջանի առանձին համազորային բանակի զինծառայողները հունվարի 17-ին ժամանել էին Կարս՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։
Զորավարժություններին մասնակցում են տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժեր և հրամանատարական կազմ, ուղղաթիռներ։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների նպատակը համատեղ գործողությունների իրականացման ժամանակ համագործակցության և աշխատանքների համակարգման ապահովումն է, մարտական զենքի և տրանսպորտային միջոցների անխափան աշխատանքի ստուգումը, ներառյալ այդ երկրների կողմից արտադրվող զինամթերքի։
Լուսանկարը՝ demokrat.az-ից
Մեկնաբանել