Քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն: Քննարկվել է եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման 2-րդ փուլի՝ ծրագրային ապահովման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորմունը:
Տիգրան Սարգսյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել է ներկայացնել նախահաշիվ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից անհրաժեշտ միջոցները հատկացնելու համար:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային ստորագրությունների համակարգը ներդրվելու է սահմանված ժամկետներում, և պետությունը սուբսիդավորելու է փոքր և միջին բիզնեսին էլեկտրոնային ստորագրություններ հատկացնելու ծախսերը:
Որոշվել է կենսաթոշակային բարեփոխումների խորհրդում ընդգրկել ՀՀ ոստիկանության ներկայացուցչին՝ նախատեսված աշխատանքների օպերատիվությունն ապահովելու համար:
Անդրադարձ է կատարվել նաև կենսաթոշակային համակարգում իրականացվող բարեփոխումների հանրային իրազեկման և ուսուցման աշխատանքների ֆինանսավորմանը, նաև այլ օրենսդրական հարցերի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել