HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ քաղաքականության փոփոխության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը ազգային անվտանգության հարցերով իր թիմին խնդրել է բոլոր ուղղություններով վերանայել Հյուսիսային Կորեայի նկատմամբ վարվող քաղաքականությունը, ինչը հնարավորություն կտա արդյունավետորեն նպաստել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։ 

NBC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բլինկենն ընդգծել է, որ նոր գործիքակազմը ներառում է, ԱՄՆ դաշնակիցների հետ փոխհամաձայնեցմամբ, Փհենյանի նկատմամբ հետագա պատժամիջոցների սահմանման հնարավորություն, ինչպես նաև դիվանագիտական խթաններ, որոնք պետքարտուղարը չի բացահայտել:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցությունները փակուղի էին մտել 2019 թվականին՝ Հանոյի գագաթնաժողովի ձախողումից հետո։ Վաշինգտոնը Փհենյանից պահանջել էր ձեռնարկել առավել վճռական գործողություններ՝ միջուկային զենքից հրաժարվելու գործում, իսկ Հյուսիսային Կորեան իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ընդհանրապես ոչինչ չի ձեռնարկում՝ ի պատասխան ապամիջուկայնացմանն ուղղված Հյուսիսային Կորեայի կամավոր քայլերի:

Մինչև 2019 թվականի վերջ Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգներին բազմիցս կոչ էր արել մշակել ապամիջուկայնացման նոր համաձայնագիր և իրեն տրամադրել անվտանգության երաշխիքներ, հակառակ դեպքում, սպառնալով, դադարեցնել երկխոսությունը։ 2020 թվականի սկզբից ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցությունները որևէ մակարդակով չեն վերսկսվել, իսկ Հյուսիսային Կորեան մի քանի անգամ հայտարարել է, որ մտադիր չէ այլևս բանակցել Միացյալ Նահանգների հետ։

Լուսանկարը՝ SAUL LOEB/AFP/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter