
ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով
Փետրվարի 2-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է 0.25 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկից:
Թե ինչն է հիմք հանդիսացել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման համար, կմանրամասնվի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի այսօրվա ասուլիսին, որը կկայանա օրվա երկրորդ կեսին:
Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել