ԿԸՀ-ն վիճակահանությամբ բաշխել է քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը
Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը:
Այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար ԿԸՀ-ին նախապես հայտեր էին ներկայացրել «Հայաստանի հանրապետական», «ժառանգություն», «Օրինաց երկիր», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
Նիստի ընթացքում ԿԸՀ-ն մերժել է «Մարդ և իրավունք» իրավապաշտպան, «ԵՔԳԱ» երիտասարդական և «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունների դիտորդների հավատարմագրման դիմումները, քանի որ նշված կազմակերպությունների կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել