HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նիստը

ԱԻՆ-ում նախարար Անդրանիկ Փիլոյանի նախագահությամբ կայացել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությամբ  հանդես է եկել Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը: Համաձայն նրա զեկույցի՝ տրանսպորտի անվտանգության բնագավառում իրականացվել է 16 ստուգում, բացահայտվել` 63 խախտում:

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտի 277 օբյեկտներում նախատեսված ստուգումներից ավարտվել են 102-ը, իրականացվել է 5 վերստուգում: Արձանագրվել է 974 խախտում:

Տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում ստուգումներն ավարտվել են տնտեսավարող սուբյեկտների 355 օբյեկտներում: Եվս 56 օբյեկտներում կատարվել են ըստ անհրաժեշտության ստուգումներ, այդ թվում՝  51 օբյեկտներում՝ վարչապետի հանձնարարականով, 2 օբյեկտում՝ հանրությունից ստացված դիմում-բողոքների հիման վրա և 3 օբյեկտներում՝ պետական մարմիններից ստացված գրությունների հիման վրա:

2020 թվականին վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 951 արձանագրություն: Ըստ հաշվետության՝ 2020 թվականին Տեսչական մարմնի թեժ գծին ստացվել է 143 զանգ: Դիմում-բողոքների ուսումնասիրությունից պարզվել է, որ դրանց 77%-ը հիմնավոր է: 231 հիմնավոր բողոք արդեն լուծում է ստացել:

Օրակարգային երկրորդ և երրորդ կետերով հավանություն է տվել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որակի ապահովման վարչության 2020 թվականի 3-րդ եռամսյակի հաշվետվությանը և հաստատվել կատարողականի գնահատումը:

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջարկով՝ բարձրացված մի քանի հարցերի վերաբերյալ աշխատանքային հանդիպումների ձևաչափով քննարկումներ կլինեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter