HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 3,1 %-ով

Ռուսաստանի Դաշնության համախառն ներքին արդյունքը 2020 թվականին կրճատվել է 3,1 %-ով։ Այդպիսի ցուցանիշ է հրապարակել ՌԴ պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Ռոսստատը)։

Գերատեսչությունը նշում է, որ նման անկման հիմնական պատճառներն են կորոնավիրուսի պատճառով առկա սահմանափակումներն ու էներգառեսուրսների համաշխարհային գների նվազումը։

Ամենամեծ անկումը գրանցվել է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում (- 24,1 %), ինչպես նաև տրանսպորտային (-10,3 %) և մշակութա-սպորտային (-11,4 %) ճյուղերում: Իսկ ամենամեծ աճը գրանցվել է ֆինանսների և ապահովագրության ոլորտներում (+7,9 %)։

21-րդ դարում սա երրորդ տարին է, երբ Ռուսաստանում, տարեկան կտրվածքով, գրանցվել է ՀՆԱ-ի անկում։ 2009 թվականին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, Ռուսաստանի ՀՆԱ-ն ընկել էր 7,8 %-ով, իսկ 2015 թվականին, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների և նավթի գների կտրուկ անկման պատճառով, ռուսական ՀՆԱ-ն նվազել էր 2,3 %-ով։

Լուսանկարը՝ Վիքիպահեստից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter