Միջադեպ ԵՊՀ-ում. մարմնական վնասվածք է ստացել 2 երիտասարդ
Ապրիլի 3-ին՝ ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Սարգիս Նազարեթյանը:
Ժամը 15.30-ին հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել. նույն վայրից և համանման վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Գոռ Խաչատրյանը:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13.30-ի սահմաններում, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Ս. Նազարեթյանին և Գ. Խաչատրյանին:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել