HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը հայտարարել է 2021 թվականին մինչև 8 խոշոր զորավարժության անցկացման մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021 թվականին նախատեսում է անցկացնել մինչև 8 խոշոր զորավարժություն, որոնց մեծ մասը կկայանան Տաջիկստանի տարածքում։ Այդ մասին երեքշաբթի՝ փետրվարի 2-ին, ռուսական ТАСС գործակալությանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ «Ես կարող եմ ասել միայն խոշորների մասին։ Դրանք մոտ ութն են»,- նշել է Զասը՝ պատասխանելով 2021 թվականին ծրագրված զորավարժությունների վերաբերյալ հարցին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքերով՝ զորավարժությունների մեծ մասը կանցկացվի Տաջիկստանի տարածքում, քանի որ 2021 թվականին այդ երկիրն է նախագահողը կազմակերպությունում։ Մասնավորապես, նախատեսվում է անցկացնել «Էշելոն» զորավարժությունը, որին կներգրավվեն օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր, հետախուզական ստորաբաժանումներ և այլն։

«Զորավարժությունների մեծ մասը նախատեսվում է անցկացնել տարվա երկրորդ կեսին»,- նշել է Զասը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ն հիմնվում է այն իրավիճակի և ռիսկերի վրա, որոնց բախվում են անդամ պետությունները՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ Նա նշել է, որ 2020 թվականին մի շարք միջոցառումներ չեղարկվել էին կամ էլ տեղափոխվել 2021 թվական։ «Այս տարի հույս ունենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը հնարավորություն կտա կատարել մեր բոլոր ծրագրերը»,- նշել է Զասը։

Լուսանկարը՝ РИА Новости / Михаил Воскресенский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter