HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն Ուկրաինային կշարունակի տրամադրել տնտեսական և ռազմական ակտիվ օգնություն

ԱՄՆ-ն կշարունակի Ուկրաինային տրամադրել տնտեսական և ռազմական ակտիվ օգնություն։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հեռախոսազրույցի որոշ մանրամասներ ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարն ընդգծել է Ուկրաինային ակտիվ երկկուսակցական աջակցության տրամադրումը և հայտնել այն առաջնահերթության մասին, որը Միացյալ Նահանգները տալիս է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտմանը»,- նշվում է տարածված հաղորդագրության մասին։ 

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև կարևորել Է Ուկրաինայի կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացի պահպանումը, իրավունքի գերակայության և տնտեսական բարեփոխումների իրականացումը, որոնք կոչված են ամրապնդելու ուկրաինական ինստիտուտները: «Պետքարտուղարը և ԱԳՆ ղեկավար Կուլեբան նաև քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում Ուկրաինայի ներդրած ջանքերը»,- ընդգծել է Փրայսը։

Լուսանկարը՝ atlanticcouncil.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter