HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ կառավարությունը մտադիր է ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին պարտավորեցնել հանձնել կենսաչափական տվյալներ

Ռուսաստանի Դաշնության կառավարությունն առաջարկել է առանց վիզային ռեժիմի Ռուսաստան ժամանած ներգաղթյալներին պարտավորեցնել հանձնել կենսաչափական տվյալներ և անցնել բուժզննում։ Օրենսդրական փոփոխության համապատասխան նախագիծն արդեն իսկ ուղարկվել է ՌԴ Պետդումա։

Դեռևս նման պարտավորություն չունեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ ՌԴ-ում աշխատում է ԵԱՏՄ երկրների շուրջ 2,5 միլիոն քաղաքացի։ Օրենսդրական փոփոխության նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերահսկողության բացակայությունը մեծացնում է Ռուսաստանի տարածք վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցումն ու տարածումը։ Ըստ նախագծի մշակողների՝ առանց կենսաչափական տվյալների միջոցով նույնականացման, դժվարանում է այս կամ այն անձի Ռուսաստանում գտնվելու անցանկալիության վերաբերյալ որոշումների կայացումը։ Այն վերաբերում է նաև հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին, որոնք կապ ունեն ահաբեկչական խմբավորումների գործունեության հետ։ Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ կա վտանգ, որ այդ անձինք կարող են փոփոխված անձնագրերով նորից մուտք գործել երկիր։

Գործընթացը կունենա բացառություններ։ Այսպես, օրինագծով առաջարկվում է օտարերկրյա որոշ քաղաքացիների, այդ թվում՝ անգործունակներին կամ հաշմանդամներին, 18 տարեկանը չլրացածներ անձանց, 65 տարեկանից բարձր տղամարդկանց և 60 տարեկանից բարձր կանանց, ազատել սույն ընթացակարգի կատարումից:

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Даничев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter