HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դատարանը Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել է իրական ազատազրկմամբ

Մոսկվայի Սիմոնովյան շրջանային դատարանը բավարարել է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության միջնորդությունը, որը պահանջում էր, «Իվ Ռոշե»-ի գործով, ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ազատազրկմամբ։ Այդ մասին գրում է Meduza-ն։ 

Նավալնին դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման։ Պայմանական ազատազրկումը փոխարինելու որոշումն առայժմ ուժի մեջ չի մտել, իսկ կողմերը այն բողոքարկելու համար ունեն 10 օր ժամանակ: Նավալնիի պաշտպաններն արդեն իսկ հայտարարել են նման մտադրության մասին։

Դատական նիստի ժամանակ ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ Նավալնին ավելի քան 50 անգամ խախտել է պատժի կրման կանոնները, այդ թվում չի ներկայացել համապատասխան գերատեսչություն, ինչը պայմանական ազատազրկման պահանջներից մեկն է։ Դատախազությունը միացել էր դաշնային ծառայության միջնորդությանը, իսկ Նավալնիի պաշտպանները պահանջել մերժել այն։

«ОВД-Инфо»-ի տվյալներով՝ դատական նիստի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել Նավալնիի ավելի քան 300 աջակիցների, որոնք գտնվում էին դատարանի շենքի մոտ։

Լուսանկարը՝ Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter