HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտունու և Ասկերանի շրջանի գյուղերում նախատեսվում է հետախուզական աշխատանք` չպայթած զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ Մարտունի և Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Սոս, Ննգի, Քերթ, Կարմիր Շուկա, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ համայնքների մոտակայքում նախատեսվում է հետախուզական աշխատանք` չպայթած զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում կկատարվեն պայթեցման աշխատանքներ:

ԱԻՊԾ-ն հորդորում է, պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը տեղեկացնում է, որ Այգեստան և Խնածախ համայնքների, ինչպես նաև Մարտունի քաղաքի մոտակայքում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter