HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերադարձից հետո Արմեն Սարգսյանը կշարունակի քննարկումները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Նոր տիպի կորոնավիրուսից ապաքինվող նախագահ Արմեն Սարգսյանը, որը բժիշկների հսկողության տակ՝ տնային պայմաններում շարունակում է բուժումը և աշխատում է հեռավար, հետևում է երկրում տեղի ունեցող գործընթացներին: Այս մասին ասվում է նախագահականի տարածած հաղորդագրությունում։

«Առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ իր մտահոգությունները, ստեղծված իրավիճակից դուրս գալու, խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ իր դիրքորոշումն ու մոտեցումները նախագահ Սարգսյանը բազմիցս արտահայտել է քաղաքական տարբեր ուժերի ու հասարակական կազմակերպությունների, մտավորականության ներկայացուցիչների, առանձին անհատների հետ հանդիպումների, ինչպես նաև ելույթների ու հարցազրույցների ընթացքում:

Առաջիկա օրերին՝ վերադարձից հետո, Հանրապետության նախագահը կշարունակի քննարկումները»,- նշված է հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter