
«Հայկական ծրագրերը» 25 տարեկան է (վիդեո)
Հայաստանում գործող բանկերի և հիմնարկ-ձեռնարկությունների համար ֆինանսական կառավարման համակարգեր մշակող «Հայկական ծրագրեր» ընկերությունը 25 տարեկան է:
Հոբելյանական տարվա առթիվ ընկերություն կատարած այցելության ժամանակ պարզ դարձավ, որ տնօրենի` Աշոտ Խաչատրյանի համար հարազատ ու անփոխարինելի է իր աշխատակազմը:
Նրա հպարտության առարկան ոչ այնքան իր երկարակյաց բիզնեսն է, որքան երիտասարդ աշխատակիցները:
«Նրանք իմ հարստությունն են»,- ասաց տնօրենը և հուշեց, թե ինչը կարող է լինել բիզնեսի հաջողության գաղտնիքը. Աշոտ Խաչատրյանի հետ զրույցն ամբողջացրեց Հայաստանին անհրաժեշտ գործատուի տեսակը:
Տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել